Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և կարիերան

Երիտասարդ ղեկավարի դպրոց

Երիտասարդ ղեկավարի դպրոց

Վերջապես կատարվեց Ձեր բաղձալի երազանքը. Դուք ղեկավարի պաշտոն եք ստացել։ Պետք չէ երևակայել և մտածել, որ կյանքը վարդագույն է և այդ օրվանից պետք է նստեք բազկաթոռին, ոտքերը դնեք սեղանին և սիգար ծխեք։

 

Սոցիոլոգներն ու հոգեբանները վկայում են, որ նորանշանակ ղեկավարի համար պաշտոն ստանալն արդեն իսկ մեծ սթրես է։ Եթե ուզում եք իրոք լավ ղեկավար լինել, հետևե՛ք հունգարացի նախկին դիվանագետ Ժոլտ Պինտերի խորհուրդներին։


Ղեկավարի պաշտոն ստանձնելու առաջին օրն, անկասկած, կսկսվի գլխացավով, քանի որ նախօրեին Դուք անպայման Ձեր մասնագիտական վերելքը նշած կլինեք հարազատների ու մտերիմների հետ։ Թմրած գլխով և թեթև էյֆորիկ վիճակում հնարավոր է, որ անմիտ արարքների դիմեք. օրինակ` Ձեր բազկաթոռի վերևում կասկածելի պարունակությամբ մի լոզունգ փակցնեք. «Շեֆը միշտ իրավացի է», կամ հավաքեք Ձեր աշխատակիցներին և հայտարարեք. «Այսուհետ բոլոր որոշումները ե՛ս պետք է կայացնեմ»։ Ամենավերջում «լավության կարգով» աշխատանքի վերցնեք Ձեր մի քանի ծանոթների։ Եթե թվարկված առաջին երկու հայտարարությունները Ձեր ստորադասների կեսին Ձեր դեմ կտրամադրեն, ապա վերջին արարքը պարզապես կթունավորի Ձեր կյանքը։ Ահա թե ինչու, խորհուրդ ենք տալիս բացառել նման կտրուկ քայլերը և Ձեր նշանակմանը վերաբերել այնպես, ասես Ձեր առջև հետաքրքիր տակտիկական խնդիր են դրել, որը պետք է լուծեք։


Խնդրի մեջ գործ պետք է ունենաք երեք մեծությունների հետ` Դուք, Ձեր վերադասները և ստորադասները։ Այն փաստը, որ այդ պաշտոնին հենց Ձեզ են նշանակել, հուշում է, որ ղեկավարությունը Ձեզ լավ է վերաբերում և Դուք Ձեզ լավ եք դրսևորել աշխատանքում։ Իհարկե, լինում են նաև դեպքեր, երբ նշանակումներն արվում են հանրահայտ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով։ Եթե Դուք այդ սկզբունքով չեք նշանակվել պաշտոնին, ապա Ձեր առաջին քայլը պետք է լինի հնարավորինս արագ ստորադասների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը, քանի որ ղեկավար պաշտոնում այս գործոնը մեծ նշանակություն ունի։


Պետք չէ ակնկալել, որ Ձեր աշխատակիցները հանուն Ձեզ պետք է ինքնազոհությունների գնան։ Պարզապես պետք է անեք այնպես, որ ամեն մարդ իր տեղում լինի և հավուր պատշաճի կատարի իր պարտականությունները։ Եթե Դուք կես տարվա ընթացքում լուծեք այդ բարդ խնդիրը, ապա համոզված եղեք, որ Ձեզ փայլուն ապագա է սպասվում։


Գեներալն ու նրա բանակը


Պաշտոնի բարձրացումից հետո աճում է ոչ միայն աշխատավարձը, այլև Ձեր պատասխանատվությունը։ Արդյունքում Ձեր ղեկավարած հիմնարկի համար պատասխանատու են ոչ թե աշխատակիցները, այլ անձամբ Դուք։ Ահա թե ինչու ստիպված կլինեք շատ արագ յուրացնել հիմնարկի գործունեության շղթան։ Ղեկավարի հաջողության գրավականն է աշխատանքի և պատասխանատվությունների ճիշտ բաժանումը։ Անչափ կարևոր է, որ ամեն ոք իմանա, թե ինչի համար է պատասխանատու։


Եթե ունեք հմուտ աշխատակիցներ, կարող եք Ձեր պարտավորություններից մի քանիսը վստահել նրանց։ Ամեն բան իր ձեռքով անելու ձգտումը նորանշանակ ղեկավարների ամենամեծ սխալներից մեկն է։ Ցանկացած ծույլ մարդ կերազի նման ղեկավար ունենալ։ «Ես ամենախելացին եմ, ահա թե ինչու ամեն բան ես պետք է անեմ» կարգախոսի ներքո անցկացրած մեկ ամիսն էլ բավական է, որ նևրասթենիա ախտորոշմամբ հայտնվեք նյարդաբանական բաժանմունքում, իսկ այն ստորադասները, ում պարտականությունների կատարումն է Ձեզ այդ վիճակի մեջ գցել, գան ձեզ այցելության, թթվաշ խնձոր բերեն և հայտնեն, որ ցավում են Ձեր վիճակի համար։ Հիշե՛ք, որ նույնիսկ Հուլիոս Կեսարի պես անհատականությունն առանց բանակի ոչինչ չէր անում։


Մի՛ թուլացեք


Պատկերացնենք, որ Դուք հաջողությամբ լուծել եք կադրային խնդիրը։ Արդյունքում աշխատակիցներն ինչպես հարկն է կատարում են իրենց գործը, և Դուք ստիպված չեք անդադար հսկել նրանց։ Որպես կանոն, նման դեպքերում ղեկավարները կարծում են, որ իրենք շատ հուսալի տեղակալ ունեն և մտածում են, որ ամեն բան կարելի է վստահել նրան ու մի քիչ թուլանալ։ Իսկ եթե տեղակալի պաշտոն չկա, ապա նրա տեղը կարող է լրացնել, ասենք, կառավարիչը, որն իրեն շատ լավ է դրսևորել թե՛ աշխատանքում և թե՛ որպես մարդ։ Նրա հանդեպ համակրանքն է՛լ ավելի է մեծանում, երբ սկսում է Ձեզ «իրազեկել» հիմնարկության անցուդարձին և բամբասանքներին։ Նման դեպքերում կառավարիչը հակված կլինի նաև Ձեզ հետ ընկերական հարաբերություններ հաստատելու։


Կառավարչի նման պահվածքը պետք է ընկալել որպես վտանգի ազդանշան, քանի որ Ձեր նոր «ընկերը» կարող է Ձեր փոխարեն գործել, և դա կլինի միայն ի վնաս հիմնարկության և Ձեր հեղինակության։ Ձեզ տեղակալ ընտրելիս հետևեք երկու կանոնի. առաջինը` ղեկավարների հետ հարաբերություններում գործե՛ք ինքնուրույն` առանց երրորդ մարդու միջամտության, այլապես կհայտնվեք անհասկանալի իրավիճակում։ Երկրորդը` տեղակալ ընտրելիս երբեք մի՛ վերցրեք այնպիսի մարդու, որն ըստ Ձեզ, ավելի արհեստավարժ է, քան Դուք։ Նման մարդուն տեղակալ նշանակելով Դուք ակամա կհայտնվեք վառոդով լի արկղի վրա։ Եթե առաջին իսկ հնարավորության դեպքում այդպիսի տեղակալը Ձեզնից չխլի Ձեր պաշտոնը, ապա նրան կարելի է աշխարհի ամենամեծ մարդասերն անվանել։


Աշխատակիցներից և ոչ մեկին ձեզ շատ մոտ մի՛ թողեք։ Այդ հանգամանքը կարող է անառողջ մթնոլորտ ստեղծել հիմնարկության ներսում։ Նույնիսկ եթե աշխատակիցներից որևիցե մեկին շատ եք համակրում, պետք չէ դա ցույց տալ։


Տեղին է օրինակ վերցնել հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից, ուր կարգապահությունն անթերի է։ Իհարկե, խոսքը չի վերաբերում ֆիզիկական բռնություններին կամ անհնազանդ աշխատակիցներին վախեցնելուն (չնայած որ նման ցանկություն բոլոր ղեկավարներն էլ երբեմն ունենում են)։ Սակայն յուրաքանչյուր երիտասարդ ղեկավար մաֆիայի փորձից կարող է օգուտ քաղել։ Հանցագործ աշխարհում կա մի այսպիսի ոսկե կանոն. որքան քիչ են շարքային մարդիկ տեղեկացված խնդրո առարկային, այնքան բարենպաստ է գործի ելքը։ Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իրեն հանձնարարված գործով, իսկ ղեկավարը (այսինքն Դուք) պետք է համակարգի աշխատանքները։ Նման կերպ միայն Դուք կարող եք անփոխարինելի դիրքերում մնալ։


Այս ամենն, իհարկե, չի ասվում Ձեզ, որպեսզի կարծեք, թե շրջապատված եք անվստահելի և կեղծավոր մարդկանցով։ Ընդհակառակը, դուք պետք է ամեն գնով արժանանաք Ձեր աշխատակիցների վստահությանն ու համակրանքին և անեք ամեն բան, որպեսզի նրանց մոտ Ձեր անձի հանդեպ ատելություն չառաջանա։


Աշխատակիցների հակիրճ դասակարգում՝ ըստ վնասակարության


Ինֆանտիլներ (մանկամիտներ)


Նման կարգի աշխատակիցներն իրենց գործի վարպետն են, սակայն անում են միայն այն, ինչ իրենց է դուր գալիս։ Երբ նրանից որևէ բան եք պահանջում, որպես կանոն, նրանք դեմքի այնպիսի արտահայտություն են ընդունում, ասես հենց նոր արթնացած երեխա լինեն, որին պատժելը պարզապես անհնար բան է։ Նա միշտ և ամենուր ուշանում է, ամենապատասխանատու պահին անհետանում, մեկ ակնոցն է կորցնում, մեկ գրիչը։ Որպես կանոն, ինֆանտիլությունը լոկ դիմակ է, որի տակ նման աշխատակիցները թաքցնում են իրենց ծուլությունը և խուսափում պատասխանատվությունից։ Ինֆանտիլ պահվածք ունեցող աշխատակիցների հետ միայն խիստ դաստիարակչական մեթոդն է օգնում։


Անարդյունավետներ


Առաջին հայացքից նման մարդիկ իրենց ցուցաբերում են որպես խիստ արդյունավետ և լավ աշխատող։ Նրանց գլխում անդադար նորանոր լավ մտքեր են հղանում, նրանք միշտ զբաղված են ինչ-որ կարևոր գործերով։ Սակայն նրանց աշխատանքը երբեք որևէ կոնկրետ արդյունք չի տալիս։


Նման կարգի մարդկանց աշխատանքից հեռացնելը շատ դժվար գործ է, քանի որ ցանկացած ղեկավար տեսնում է, թե ինչպես են նրանք կաշվից դուրս գալիս որևէ գործ գլուխ բերելու համար։ Սակայն ոչինչ չանել էլ հնարավոր չէ։ Վերանայե՛ք Ձեր աշխատակցի աշխատանքային նկարագիրը. միգուցե նա իր տեղում չէ։ Փորձե՛ք նրան այլ պարտականություններ վստահել։ Եվ եթե նա կարողանա կատարել նոր պարտականությունները, ապա փոխադրե՛ք այլ աշխատանքի, եթե ոչ` կնշանակի, որ նա այն մարդկանց խմբին է դասվում, որոնք իսկապես անպիտան են ամեն տեսակ աշխատանքում։


Մանկության ընկերներ


Եթե Ձեր մոտ ցանկություն է առաջացել օգնության ձեռք մեկնելու նեղության մեջ հայտնված մանկության ընկերոջը, ապա ավելի լավ կլինի նրան պարտքով դրամ տաք։ Անիմաստ է, մարդասիրության պոռթկումներից ելնելով, Ձեր ընկերոջն աշխատանքի ընդունել և նրա փոխարեն աշխատել։ Ձեր «լավությունը» շատ արագ կաղավաղի ողջ հիմնարկության գործունեությունը, քանի որ չեք ուզենա նեղացնել Ձեր ընկերոջը, իսկ ամեն բան նրա փոխարեն անելն էլ անհնար կլինի։ Որպես կանոն, մանկության ընկերոջն աշխատանքից հեռացնելն էլ դժվար բան է։


Ղեկավարի հաջողության գրավականն է աշխատանքի և պարտականությունների ճիշտ բաժանումը։ Ամեն բան սեփական ձեռքով անելու ձգտումը նորանշանակ ղեկավարների ամենամեծ սխալներից մեկն է։


Ղեկավարի էթիկետ


- Պահանջկոտ եղեք բոլոր աշխատակիցների հանդեպ:


Յուրաքանչյուր աշխատակից պետք է իմանա իր պարտավորությունների շրջանակը։ Անհրաժեշտության դեպքում հստակ աշխատանքային գրաֆիկ ստեղծե՛ք։


Դուք չպետք է հետաքրքրվեք, թե ինչու ինչ-որ հանձնարարություն չի կատարվել։ Ամեն բան պետք է անեք, որպեսզի բոլոր հանձնարարությունները ժամանակին և որակով կատարվեն։


Աշխատել ուզողն աշխատում է, չուզողը` հազար ու մի պատճառ է փնտրում։


- Սիրելի և ոչ սիրելի աշխատակիցներ մի՛ ունեցեք։


Աշխատակիցներից և ոչ մեկին Ձեզ շատ մոտ մի՛ թողեք։ Այդ հանգամանքը կարող է անառողջ մթնոլորտ ստեղծել հիմնարկության ներսում։ Նույնիսկ եթե աշխատակիցներից որևիցե մեկին շատ եք համակրում, պետք չէ դա ցույց տալ։


- Երբեք մի՛ բղավեք։


Չարացած ու իրեն կորցրած ղեկավարի վրա բոլորն են ծիծաղում։ Աշխատե՛ք մարդկանց հետ խոսել հանգիստ տոնով ու ձայնով։ Նունիսկ եթե շատ եք նյարդայնացած, փորձե՛ք ցածր ձայնով խոսել։ Ցածր և հագիստ ձայնը մարդկանց մոտ տպավորություն կստեղծի, որ Դուք Ձեզ տիրապետում եք նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։


- Աշխատակիցների հետ սիրային հարաբերությունների մեջ մի՛ մտեք։


Նման դեպքերում Դուք մի օր ստիպված կլինեք հեռացնել Ձեր սիրուն կամ ինքներդ դիմում գրել։ Հնարավոր է նաև, որ Ձեր սիրավեպի արդյունքում երկուսդ էլ կորցնեք աշխատանքը։ Ամեն դեպքում ծառայողական սիրավեպերը վատ հետք կթողնեն Ձեր մասնագիտական կյանքի վրա։


- Ձեր վերադասների հետ այնպես վարվե՛ք, ինչպես որ կուզենայիք, որ Ձեր ստորադասները վարվեին Ձեզ հետ։


Ղեկավարության հետ հարաբերությունները բարդ գործ է բոլորի համար։ Ձեզ հանգիստ և արժանավայել պահե՛ք։ Աշխատե՛ք անբասիր մասնագիտական պահվածք ցուցաբերել։ Երբեք անձնական կապերը մի՛ փորձեք օգտագործել։ Ձեր կեցվածքով փորձե՛ք ղեկավարությանն ապացուցել, որ Դուք իսկապես Ձեր տեղում եք։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am
Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am

Կյանքի 15 դաս, որոնք քաղել է իր ապրած տարիներին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը...

Խրատներ, խորհուրդներ Մտածում են մեծերը
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am
Միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք նրանց օգնել են հարստանալ.1in.am

About.com-ը ներկայացնում է միլիոնատերերի 10 գաղտնիք, որոնք շատերը հազիվ թե կռահեին...

Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am
Գիտնականները պարզել են, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում հարստանալ. line.am

Գիտնականների, հոգեբանների, նեյրոֆիզիոլոգների մեծ մասն ուշադրություն են դարձնում հասարակության մեջ ֆինանսական անհավասարության խնդրին: Ավելի հաճախ նրանց տանջում է այն հարցը, թե ինչու աղքատ մարդիկ չեն կարողանում...

Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am
Քաղաքական հոգեբանի մասնագիտական գործունեությունը. harmonia.am

Հոգեբանի գործունեությունը քաղաքականության մեջ բավականին բարդ է: Քաղաքական հոգեբանի գործունեությունը  այլ հոգեբանների գործունեությունից էապես տարբերվում է նախ և առաջ նրանով, որ...

Հոգեկան առողջություն
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am
Գլխավոր գործադիր տնօրենների և ձեռնարկատերերի ամենամեծ սխալը. Forbes. 1in.am

Գոյություն ունի մեկ սխալ, որը ես մշտապես նկատելի է՝ անկախ նրանից, թե ինչ բիզնեսով են զբաղվում:  Այս սխալն այնքան գերակշիռ տեղ է զբաղեցնում, որ կարելի է գնահատել այն ամենաքիչը 10-ից 8 գործարքային առաջնորդների շեղմամբ...

10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am
10 տեսություն, որոնք կարող են փոխել հաջողության մասին ձեր պատկերացումները. 1in.am

Տասնամյակներ շարունակ սոցիոլոգները փորձել են հասկանալ, թե ինչու որոշ մարդիկ հաջողության են հասնում՝ աշխատելով իրենց ոլորտներում, իսկ մյուսները՝ ոչ։ Եթե դուք ձգտում եք հասնել հաջողության, միգուցե այս...

Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am
Առաջին դրական տպավորությունը թողնելու ամենահեշտ ձևը.1in.am

Ես սիրում եմ գոլֆի մրցաշարեր նայել: Վերջերս PGA-ի ժամանակ մի դեպք պատահեց, որ գրավեց իմ ուշադրությունը: La Quinta-ում 2015-ի Humana Challenge նայելիս Golf Channel-ը ցույց տվեց մի դրվագ, որտեղ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am
Հաջողության հասնելու համար անհրաժեշտ 5 հատկանիշներ. fact.am

Կրթվածություն: Անձը պետք է սիրի սովորել և ունենա այդ ունկությունը անընդհատ նորը սովորելու..

Ես
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am
Կատարելության ձգտող ղեկավարների հավանական վնասները. news.am

Ինքնասպանության ռիսկի վերհանման նպատակով գիտնականները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն պերֆեկցիոնիզմին դարձնել: Ամեն ինչում կատարելության հասնելու ձգտումը կարող է...

Հոգեկան առողջություն
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am
Դեպի հաջողություն տանող 10 քայլ. tert.am

Cluber.com-ը ներկայացնում է դեպի հաջողություն տանող 10 քայլ...

Քաղաքական լիդերություն
Քաղաքական լիդերություն

Քաղաքական լիդերությունը առաջնորդության ամենաբարձր ձևն է: Դրա  առանձնահատուկ բնույթը տարբեր է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում...

10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում
10 բան, որ ֆինանսապես հաջողակ մարդիկ այլ կերպ են անում

Կան բաներ, որոնք ֆինանսապես հաջողակ մարդիկ այնպես չեն անում, ինչպես բոլորը, ինչն էլ նրանց հնարավորություն է տալիս մեծ բարձունքների հասնել: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես
Պաշտոնի բարձրացման հասնելու համար հարկավոր է հագնվել ղեկավարի պես

Պաշտոնի բարձրացման կարելի է հասնել ոչ միայն երեկոներն աշխատավայրում անցկացնելով և ղեկավարի հանձնարարությունները կատարելով: Նոր ուսումնասիրության համաձայն՝ հաջող կարիերայի գաղտնիքը...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
50 քայլ դեպի հաջողություն
50 քայլ դեպի հաջողություն

Թվարկում ենք հավանական բոլոր քայլերը, որոնք տանում են սպասված հաջողության...

Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն
Կենսուրախ կանայք հազվադեպ են հասնում բարձր պաշտոնների. հետազոտություն

Մյունխենի Տեխնիկական համալսարանի գիտնականների կատարած վերջին հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենսուրախ կանայք քիչ հնարավորություններ ունեն ղեկավար դառնալու, գրում է Inopressa-ն՝ Daily Mail-ին հղումով...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ